- This event has passed.
Հայ կինը և 20-րդ դարը. Առցանց ցուցահանդես
15/06/2020 - 21/07/2020
«Նույնիսկ եթե նրանց անուններն անհետանան, նրանց թողած հետքերը կմնան». 20-րդ դարի հայ կանանց մոռացված կենսագրությունները
2019 թ. Գյոթե կենտրոնը ԿԻՆ միջազգային կինոփառատոնի հետ համատեղ կազմակերպել էր սցենարիստների համար նախատեսված աշխատարան, որի մասնակիցները պետք է վավերագրական ֆիլմերի համար սցենարներ մշակեին հայ կանանց կենսագրությունների վերաբերյալ:
Մոռացված կանանց ճակատագրերը և նրանց մասին տեղեկություններն այնքան ծավալուն էին, որ, ցավոք, չէին կարող ամբողջովին տեղ գտնել ֆիլմում: Այդ իսկ պատճառով մեզ մոտ գաղափար առաջացավ նախքան ֆիլմի պրեմիերան նրանց բոլորին ներկայացնել այս ցուցահանդեսի ներքո:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս իրավիճակում ցուցադրությունը հնարավոր է իրականացնել դեռևս միայն թվային՝ առցանց տարբերակով (հունիսի 15-ից), սակայն մյուս կողմից էլ դա այցելուներին հնարավորություն է ընձեռում առանց շտապելու և հիմնովին ծանոթանալ այդ կանանց ճակատագրերին հեռահար տարբերակով:
«Հայ կինը և 20-րդ դարը» առցանց ցուցահանդեսի հերոսուհիներն են
Ռեգինա Ղազարյանը, Արմեն Օհանյանը, Այծեմնիկ Ուրարտուն, Արփենիկ Նալբանդյանը, Մարիամ Ասլամազյանը, Նվարդ Զարյանը, Վարդ-Պատրիկյանը, Իդա Քարը, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը, Հռիփսիմե Սիմոնյանը և Ցողիկ Արաբյանը:
Յուրաքանչյուր հերոսուհի առանձին կներկայացվի մեր կայքում ողջ ցուցահանդեսի ընթացքում: Հույս ունենք, որ այս ձևաչափը հաջողություն կունենա և դուր կգա մեր հետևորդներին: